Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ հանդիպել է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին:
Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, հանդիպումը տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խնդրանքով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացի, շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի խնդրով ամիսներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել էր Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ քայլեր ձեռնարկելու հայ զինվորի ազատ արձակման և Հայրենիք վերադարձնելու համար: Մեկ այլ գրությամբ Վեհափառ Հայրապետը այս հարցում խնդրել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի միջնորդությունը Ադրբեջանի իշխանությունների առջև: