▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալլա Պուգաչովան կատարում է Կոնստանտին Օրբելյանի «100 երջանիկ ժամեր» երգը

Տևական ժամանակ Ալլա Պուգաչովան և Կոնստանտին Օրբելյանը  համագործակցում էին: Պուգաչովան որպես մենակատարուհի հանդես էր գալիս Օրբելյանի ղեկավարած երաժշտախմբում:

Ձեզ ենք  ներկայացնում նրանց համագործակցություններից  ևս մեկը. Պուգաչովան կատարում է Օրբելյանի  «100 երջանիկ ժամեր» երգը:

Ուշագրավն է այն է, որ Ալլա Պուգաչովայի հայտնի երգերից մեկը` «Մաեստրոն» նվիրված է Կոնստանտին Օրբելյանին: Երգի խոսքերը  գրելիս Իլյա Ռեզնիկը հաշվի է առել Պուգաչովայի խնդրանքն այն մասին, որ ստեղծագործելիս պատկերացնի հենց Օրբելյանին:

Հիշեցնենք, որ կյանքի 86-րդ տարում ԱՄՆ-ում մահացել է կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանը: Դեռ ամիսներ առաջ բժիշկները Օրբելյանի հարազատներին տեղեկացրել էին, որ  անբուժելի հիվանդության պատճառով նրան մի քանի ամսվա կյանք է մնացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее