«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 10 օրից վաճառքի կհանվի ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Ալիշան» պահածոների գործարանը: Մինչեւ վերջերս այս գործարանը բանջարեղենի ու մրգերի վերամշակման՝ Հայաստանի շուկայում նշանակալի դիրք էր զբաղեցնում: Սակայն 2009-ի տնտեսական ճգնաժամից հետո այս գործարանն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ: Ներկայումս «Ալիշանը» 3 մլն դոլարի պարտք ունի, եւ դրանք մարելու նպատակով ողջ արտադրությունը կհանվի աճուրդի:
Հարց է ծագում՝ այդ դեպքում մյուս գործարաններին ինչպե՞ս հաջողեց տնտեսական ճգնաժամն առանց կորուստների հաղթահարել: Պատասխանը պարզ է՝ Հայաստանում գտնվող պահածոների մեծ մասը, առնվազն շուկայի դերակատարները, կապված են այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Ուստի տնտեսական ոչ մի ցնցում նրանց չի կարող սպառնալ կամ վնասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում