Սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, ամիսներ առաջ բարձրաձայնեց իր տրամադրության տակ հայտնված մի տեսաերիզի մասին, որտեղ, ըստ նրա, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ խոսվում է սպանությունը ուրիշի՝ Գեւորգ Իգիթյանի գլխին բարդելու մասին, եւ կազմում են այն իրագործելու սցենարը։ Մհերյանի սպանության գիշերը՝ դեպքից երկու ժամ անց, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Իգիթյանին կանչել էր իր մոտ, եւ ինչպես ինքն է ասել, զրուցել հետը։ Ա. Սարգսյանը մեզ հետ զրույցում պնդել էր, որ բացարձակ կապ չունի Մհերյանի սպանության եւ գործի մանրամասների հետ, սակայն Պ. Մհերյանը «Ժամանակին» է տրամադրել իր ձեռքի տակ առկա հայտնի տեսաերիզը, որից պարզ է դառնում, որ Ա. Սարգսյանը բնավ էլ անմասն չէ փոխոստիկանապետի սպանության գործի բացահայտման «սցենարին»:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում