Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կրկին ամենավերջին սինլքորի նման հոխորտացել է՝ վիրավորելով նաև մեր բանակը։
Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ, ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
«Սրան լռեցնելը պետք է ամեն հայաստանցու և հայի պատվի գործ դառնա, որովհետև ցանկացած լկտիություն սահման ունի։ Իսկ լռեցնելու ամենակարճ ուղին հենց այսօրվանից աշխատելն է, որպեսզի մեր եռագույնը Ստեփանակերտում կրկին ծածանվի»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երդմնակալության հերթական արարողության ժամանակ հերթական սպառնալիքներն էր հնչեցրել Հայաստանի հասցեին՝ հայտարարելով, որ Եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, խաղաղության պայմանագիր չի լինի: