▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևն Արցախի ներկայացուցիչներին հրավիրում է Բաքու

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Ալիևի աշխատակազմը երկրորդ հանդիպմանն է հրավիրում Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու համար»։ Առաջարկվում է հանդիպումն անցկացնել Բաքվում:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այս առիթով գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմն առաջարկել է Արցախի իշխանությունների ներկայացուցիչներին ինտեգրացիայի ու ենթակառուցվածքների հարցով երկրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում:
Թե՛ հանդիպման վայրը, և թե՛ օրակարգն ինտրիգային են: Բաքվի նպատակը պարզ է՝ ոչ թե հանդիպումն է, այլ դրան չմասնակցելու Ստեփանակերտի հնարավոր որոշումը միջազգային հանրության աչքերում ապակառուցողական ներկայացնելը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее