▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևի պահվածքը գոնե բացատրություն ունի, իսկ էս հրճվողներինը ինչո՞վ կարելի է բացատրել»

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայոց ազգային կոնգրես» կուսակցության համակարգող  Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի քաղաքական, ռազմական գործիչների առևանգմանը․

«Ով հրճվում է Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի և Դավիթ Մանուկյանի ձերբակալություններով, ազգային տարրական արժանապատվությունից զուրկ մարդիկ են: Ձերբակալվածների մասին ինչ կարծիք կամ նրանց հետ ինչ տարաձայնություն էլ ունենան, այդ արգահատելի չարախնդությամբ դրանք համերաշխ են դառնում Ալիևի կառուցած և համակարգային հայատյացության վրա հիմնված ադրբեջանական պետության հետ:

Ալիևի նման մանրոգի պահվածքի միակ նպատակն է կոտրել հայերի ոգին անգամ այն բանից հետո, երբ Արցախի հայերը Ադրբեջանի համար էլ որևէ խնդիր չեն ստեղծում: Միայն այդ քայլն առանձին վերցրած ցույց է տալիս, որ Ալիևը հայերի հետ խաղաղության մասին անգամ չի էլ մտածում:

Բայց Ալիևի պահվածքը գոնե բացատրություն ունի: Իսկ էս հրճվողներինը ինչո՞վ կարելի է բացատրել, եթե ոչ Ադրբեջանի կողմից հավաքագրված լինելու հանգամանքով»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее