Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Արցախի իշխանությունները ջանաբար ևս մեկ գյուղ դատարկեցին, հայրենի ևս մի պատառ նվիրեցին իրենց բարեկամ-թշնամուն: Իլհամ Ալիևը շնորհակալություն կհայտնի, հուսամ՝ նաև Հեյդար Ալիևի ոսկե մեդալով կպարգևատրի Հայկ Խանումյանին ու այս գործը գլուխ բերող բոլորին»,- ֆեյսբուքյան եթերում ասել է Աղավնոյի բնակիչ Հայկարամ Մնացականյանը: Նա նշել է, որ թեպետ Աղավնոն զրկվել է հոսանքից և կապի բոլոր միջոցներից, իրենք դեռ այնտեղ են: «Մենք ունենք բոլորիդ կարքիը՝ ապրելու Աղավնոյում, հույսը չենք կորցրել, թեպետ իրենք իրենց նպատակին հասնում են քայլ առ քայլ՝ հաճոյանալով Ալիևին»,- ասել է նա: |