▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևը լրացուցիչ պահանջ է ներկայացրել ՀՀ իշխանություններին». Արթուր Խաչատրյան

ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Ալիևի՝ Գրանադայի հանդիպումը չեղարկելու որոշմանն ու Փաշինյանի երեկվա ելույթին.

«Ինչո՞ւ հանդիպումը ձախողվեց. հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի օրերին Փաշինյանն ասաց՝ պատրաստ է ինչ-որ թուղթ ստորագրել, դրան նախորդել էր ՀՀ իշխանությունների բավականին հստակ ազդանշանը Ադրբեջանին, որ իրենք որևէ կերպ չեն մասնակցելու ադրբեջանական ագրեսիայից հայ ժողովրդի մի հատվածին պաշտպանելուն: Դա նշանակում է՝ Արցախը կտանք՝ հանուն ինչ-որ թղթի, հավանաբար հույս ունեին, որ Ադրբեջանն իր արյան ծարավը կհագեցնի միայն Արցախով, բայց Ալիևի երեկվա դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին»,- նշեց պատգամավորը: Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, առաջնային պահանջը եղել են անկլավները, որի «լեգիտիմությունը» Ադրբեջանին տվել է Փաշինյանը, ապա՝ միջանցքի հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее