«Մալաթիա համայնքի «տեր–տիրակալ» ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իր «Մալաթիա» բուժկենտրոնը մեծ թափով ընդլայնում է, նոր մասնաշենք է կառուցում: Ասում են՝ Ալեքսանյանը ոչինչ չի խնայում այդ հիվանդանոցը բոլոր առումներով լավագույնը դարձնելու համար: Շինարարության ընթացքին պատգամավորն անձամբ է հետևում, անտեսելով աղբն ու փոշին, չխնայելով իր թանկարժեք կոշիկները՝ մշտապես շինհրապարակ է այցելում ու հատ-հատ ստուգում, որպեսզի շինարարները «խալտուրա» չանեն:
Ասում են նաև՝ վերջերս Ալեքսանյանը շինտարածքում հերթական շրջայցի ժամանակ արևից թուլացել է, նրան արագ բուժօգնություն են ցուցաբերել սեփական հիվանդանոցում»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում