▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյան. ՍԵՔՍԻ մասին` ՄՏՆՈՒՄ ու ՄՏՆՈՒՄ են

Նայում եմ կարդացվող նյութերի այցելությունը. մարդու ծիծաղ ա գալիս: Անվանման մեջ Սեքս բառը կա, այցելությունների քանակը 20.000-ը հաստատ անցնում ա, սեղմում ու սեղմում են այդ ՍԵՔՍ բառ պարունակող հոդվածի վերնագրին, կոչեր հնչեցնում, անպայման մի երկու հատ ֆեյկ ա լինում հայական դրոշով կամ հայրենասիրական անունով, որոնք ամենաակտիվն են, մի երկու բեխերով աղջիկ էլ` էլ ավելի ակտիվ: Ու տենց շարունակ սեքսի մասին մտնում ու մտնում են կարդալու:

Մրցույթ է սկսվում իրար մեջ, թե ով է ավելի բարոյական, սեքսուալ բովանդակություն ունեցող հոդվածով հետաքրքրվածների շարքում: "Հոդվածագիրը անառակ ա", "հասատ իրա նման մեկի մասինա", "բա չեք ամաչում սենց բաներ եք գրում", "էս ուր ենք հասել "............. ու սենց շարունակ:

Նայում ես լուրջ նյութ՝ ասենք Արցախի կամ Հայաստանի մասին, դրանցից մարդ չկա:
Հետո նորից նյութ "Լաուռան իր առաջին սեքսի մասին"
- Սեղմի հլա, սեղմի տենանք ինչ ա ասում ))))
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ` ֆեյսբուքյան էջից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее