Asekose.am-ին հայտնի է դարձել, որ վաղը Երևան է ժամանելու հայ հանդիսատեսին վերջերս «հուսախաբ» արած երգչուհի Իրինա Ալեգրովան:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Մարզահամերգային Համալիրում նախատեսված նրա մենահամերգը չկայացավ, հետո կազմակերպիչները հայտարարեցին , որ համերգը կկայանա ապրիլի 6-ին, իսկ ավելի ուշ ` հենց ինքը` երգչուհին հայտարարեց, որ Երևանում հանդես կգա մայիսի 23-ին:
Սակայն Իրինա Ալեգրովան , ով Երևան է ժամանելու 15 հոգանոց երաժշտախմբով, ելույթ է ունենալու ոչ թե երևանցի հանդիսատեսի համար, այլ Յալթայում ՀՀ պատվո նախկին հյուպատոս, Ռուսաստանում հայտնի գործարար Արտակ Թովմասյանի մոր ծննդյան 70 ամյակին նվիրված արարողությանը, որը տեղի է ունենալու Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում:
Նշենք, որ բացի Ալեգրովայից վաղը «Ֆլորենս»-ում ելույթ են ունենալու նաև Սոսո Պավլիաշվինին, Eruption և Boney M խմբերը, այլ երգիչներ, ինչպես նաև Իոսիֆ Կոբզոնը, ում հետ համատեղ , ըստ ասեկոսեների, Արտակ Թովմասյանը գնել էր Երևանի «Դվին» հյուրանոցը: