▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» Կուտակային կենսաթոշակների կառավարչի բաժնետեր է. hetq.am

hetq.am-ը, գրելով, որ ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները վերջին շրջանում տված տարբեր հարցազրույցներում որպես կուտակային կենսաթոշակների կառավարիչներ շահարկում են համաշխարհային համբավ ունեցող ընկերությունների`  մասնավորապես ֆրանսիական«Ամունդի» և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ» ընկերությունների անունները, նշում է, որ իրականում, պարզվում է, այդ ընկերությունները ունենալու են բաժնեմաս կառավարիչ ընկերությունում: 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 19-ի որոշման համաձայն` արդեն իսկ գրանցվել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը եւ ստացել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա: 

hetq.am-ը ՀՀ կենտրոնական բանկին գրավոր խնդրել է տրամադրել կուտակային ֆոնդի կառավարիչ ընկերությունների` «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ» ընկերությունների հիմնադիրների և բաժնետերերի մասին տեղեկություններ: 

Այսպիսով, համաձայն ԿԲ-ից ստացած պատասխանի` արդեն գրանցված «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր բաժնետերերն են Amundi ընկերությունը` 51% եւ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը` 49%: 

Ստորև` «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի բաժնետերերի ցուցակը և բաժնեմասը 

Բաժնետերեր

Ղեկավարները

Տեսակարար  կշիռը կանոնադրական կապիտալում (%)

CREDIT AGRICOLE S.A.

SANDER Jean-Marie, CHIFFLET Jean-Paul

15.56%,

ՍԱԿԱՄ ԻՆՏԵՐՆԱՍԻՈՆԱԼ պարզ բաժնետիրական ընկերություն

 

M. Dominique  LEFEBVRE

 

12.44%

Ստեփան Գիշյան

 

1 %

«Արմավիրի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Մանասեր Հարությունյան

14.08%

«Արարատի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Մարատ Հարությունյան

12.28%

«Արագածոտնի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Գարուշ Գրիգորյան

7.4%

«Լոռու գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Սամվել Վիրաբյան

6.64%

«Շիրակի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Բագրատ Հեբեյան

6.6%

«Կոտայքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Ֆրունզ Պողոսյան

5.6%

«Գեղարքունիքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Խաչիկ Սահակյան

5.28%

«Տավուշի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Կամո Մարդանյան

4.8%

«Սյունիքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Արմեն Խաչատրյան

4.28%

«Վայոց ձորի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Մխիթար Վարդանյան

4.04%

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее