▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ականատես ենք դասական քաղաքական հետապնդման». փաստաբան

Թարմացված․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց:
Սա այն դեպքերից է, երբ նման որոշումը կանխատեսելի էր ոչ միայն իշխանության` իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ դրսևորած վարքից, այլ որ դատարանի այսօրվա նիստի առաջին իսկ պահից ակնհայտ էր, որ դատարանին առանձնապես չի հուզում Նարեկի փաստաբանների հիմնավոր փաստարկները:
Կալանքի որոշումից առաջ նույնիսկ դադար էլ չվերցրեց` ձևական ցույց տալու, թե գնում է ինչ-որ բան քննարկելու կամ ուսումնասիրելու:
Այսպես ասած, ստքի վրա, կարդաց քաղաքական որոշումը և գնաց:
Ինչ արած, սա է այսօրվա իրողություններն ու խաղի կանոնները, որը պետք է ջարդել և երկիրը դնել օրինական ռելսերի վրա»:

Թարմացված․ Դուրս գալով դատարանի շենքից՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Մեր երկրում դատական համակարգ գոյություն չունի. Երևանի դատարանում մնացել են 3-4 դատավորներ, որոնք ՔՊ-ականների ցուցումները չեն կատարում, էդ մարդկանց ոչ մի գործ չի մակագրվում, որը ունենա հնչեղություն։ Անգամ Քոչարյանի օրոք էս ձև չի եղել: Չկա, չունենք դատատական համակարգ, շուտով չենք ունենա պետություն»:

***

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հասարակական գործիչ Նարեկ Մալյանի գործով դատական նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ականատես ենք դասական քաղաքական հետապնդման, հաշվեհարդարի. «Գործող իշխանությունը, քանի որ հասկանում է, որ գործել է ազգային դավաճանություն և բերել է մեզ ազգային աղետ, բոլոր կարմիր գծերն անցել է, պետք է փորձի բոլորին լռեցնել»:

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է «բռնության կոչ» հնչեցնելու մեղադրանքով։

Թարմացված․ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հենց հիմա ընթանում է Նարեկ Մալյանի գործով դատական նիստը: Գործով մեղադրող դատախազը հենց սկզբում միջնորդեց, որ Մալյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվի:
Ըստ մեղադրող դատախազի՝ լինելով ազատության մեջ՝ Մալյանը կարող է նոր ֆեյսբուքյան գրառմամբ վտանգել հանրային կայունությունը։
Ինչ որ մեկը կասի՞՝ բռնապետությունն էլ ո՞նց է լինում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее