▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.Խորհրդարանում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել, որը գաղտի է պահվում: Օրերս աշխատանքից ազատվել են ԱԺ աշխատակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր տարիներ շարունակ տնօրինել են խորհրդարանի նյութական և ֆինանսական միջոցները:

Աշխատանքից ազատվել են ԱԺ աշխատակազմի պետի տեղակալ-գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանը, ֆինանսատնտեսագիտական և հաշվապահահաշվառման վարչության պետի տեղակալ Ռուզաննա Աթոյանը, հաշվապահական հաշվառման բաժնի պետ Սուսաննա Այվազյանը, իսկ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վարդան Թորոսյանը, ազատվելով պետի պաշտոնից, նշանակվել է նույն վարչությունում պետի տեղակալ:

Մեր տեղեկություններով՝ նրանց գործունեության ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են բազմամիլիոնանոց չարաշահումներ և յուրացումներ: Պատահական չէ, որ այս ամռանը, երբ պատգամավորները ցանկանում էին վերանորոգել իրենց սենյակները, աշխատակազմից նրանց պատասխանում էին, որ խորհրդարանի բյուջեն դատարկ է:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее