«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, խորհրդարանի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի դրամական միջոցները, ըստ նրա 2014 թվականի հայտարարագրի, կազմել են 3 մլն դրամ եւ 59 հազար ԱՄՆ դոլար:
Պատգամավոր Նիկոյանի տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 446 հազար դրամ: Նման համեստ աշխատավարձով պատգամավորն անցած տարվա ընթացքում 45 մլն դրամով գնել է անհատական բնակելի տուն:
Իսկ, ահա, պատգամավորի կնոջ` Մադլենա Վիրաբյանի դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 2 հազար դոլար եւ մեկ հազար եվրո: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 1 մլն 440 հազար դրամ: Բացի այս՝ տիկին Մադլենան նաեւ շահաբաժին է ստացել, որը կազմել է 13 մլն 400 հազար դրամ: Իսկ թե կոնկրետ ինչից է նա շահաբաժին ստացել, գաղտնի է պահվում եւ չի հրապարակվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում