«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի ավտոմեքենաների պարկը վերածվել է մեքենաների խրտվիլակների հավաքատեղիի: Ավտոմեքենաները ավելի շատ նորոգվում են, քան ծառայում: Եվ, ահա այս իրավիճակը շտկելու համար ԱԺ ղեկավարությունը քայլեր է անում եւ որոշել է սկսել իրենից: ՀՀ Ազգային ժողովի նախագահի համար ծառայողական նոր մեքենա ձեռք կբերվի։ Տեղեկացանք, որ ԱԺ նախագահին սպասարկող այժմյան ավտոմեքենան կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Տեղեկացանք, որ ԱԺ նախագահի համար ձեռք են բերելու 2011 թվականի արտադրության BMV 750 xDrive LCi մակնիշի ավտոմեքենա, քանի որ, ըստ հիմնավորման, հինը պահելը ծախսատար է։ Տեղեկացանք, որ այդ մեքենան գնելու են պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, և այն համարվում է հրատապ գնում, իսկ միջոցներն էլ բյուջեի տնտեսումների հաշվին կապահովվի։ Իսկ թե մյուս մեքենաները երբ կփոխարինվեն, դեռ հայտնի չէ»: Մանրամասները՝ թերթի համարում: |
ԱԺ նախագահի համար նոր մեքենա են գնում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet