Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի դեպքում, «դիտվել» է 2 թեկնածություն` Արմեն Աշոտյանի եւ Կարեն Կարապետյանի: Չնայած խոսակցություններ կան, որ Կարեն Կարապետյանը հրաժարվել է որեւէ պաշտոն ստանձնել այս փուլում, այնուհանդերձ, մեր աղբյուրների պնդմամբ, հենց նա է դառնալու ԱԱԽ քարտուղար: ԱԺ նախագահի աթոռին էլ կբազմի Գալուստ Գրիգորիչը: Ի դեպ, շատերը գտնում են, որ այս կառավարությունը եւ ԱԺ-ն ժամանակավոր են. սեպտեմբերին Հայաստանում կսկսվեն բուռն քաղաքական պրոցեսներ, որոնք կհանգեցնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, վերջին վերադասավորությունները դրան են միտված: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում