7or.am-ը գրում է, որ աշխատանքային օրվա գրեթե ավարտին անակնկալ կերպով Ազգային ժողով է այցելել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարՅուրի Վարդանյանը։ Նրան ուղեկցողն արդեն մուտքի աստիճաններին զանգահարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին՝ զեկուցելով. «Գրիգորի՛չ, կոֆե դրե՛ք, նախարարի հետ գալիս ենք»։
Յ. Վարդանյանը, փաստորեն, սուրճ խմելուն դեմ չէ, բայց «7օր»–ի լրագրողի հարցերին պատասխանելուն կտրուկ դեմ է, քանզի ոչ մի հարցի չի պատասխանել
«Ձեր անվան շուրջ ծագած այդքան պատմություններից՝ թմրաբիզնեսի մասով, հետո անգամ որոշել եք հրաժարական չտա՞լ» մեր հարցին ի պատասխան նախարարը նախ կիսամուննաթային տոնով պոռթկացել է՝ ի՞նչ հրաժարական, այնուհետև, ի նշան անհամաձայնության մատը վեր պարզելով և ոչ մի տառ չարտաբերելով՝ շտապել է դեպի ՀՀԿ խմբակցություն։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում