Pastinfo.am-ը գրում է, որ ԱԺ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները։ Նման որոշում է կայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօրվա դռնփակ նիստում՝ քննարկելով 4 լրագրողների դիմումը՝ ընդդեմ պատգամավորի։
Ինչպես նիստից հետո հայտնեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, հանձնաժողովի որոշումը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, կհրապարակվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում եւ կտեղադրվի պաշտոնական կայք-էջում։
Լրագրողներն իրենց դիմումում հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել են ԱԺ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի վարքագծի վրա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում