««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն անդրադարձել է ՀՀ ԱԻ նախարարությունում բացահայտված չարաշահումներին՝ տեղեկացնելով, որ նախկին պաշտոնյաներ են կալանավորվել: Նրանք մեղադրվում են բյուջեից գումարներ յուրացնելու մեջ: Վանեցյանը տեղեկացրել է, որ կալանավորված են ԱԻ նախկին փոխնախարար Համլետ Հակոբյանը և աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Համլետ Հակոբյանն այս պաշտոնին նշանակվել է 2016 թվականի մարտից, իսկ մինչ այդ զբաղեցրել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Հակոբյանը փոխնախարար է նշանակվել ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մահից մի երկու ամիս առաջ և Դավիթ Տոնոյանի նախարար եղած ժամանակ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: