▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ագիլերայի «Hurt»-ի կրկնությունն էր, բացառությամբ, որ Լիլիթը «Բարի լոտոյի» սկավառակի պես պտտվում էր

Այս անգամ ականատես եղանք Լիլիթ Կարապետյանի սեքսուալության քառսունքին, քանի որ յոթը արդեն եղել էր անցած տեսահոլովակում։ Լիլիթը պարբերաբար հետապնդում և դաժանորեն հալածում է մեր հիշողությունները իր սեքսուալության մասին։ Անզեն աչքով էլ նկատելի է, թե ինչպես է պատանեկության տարիներին «Քսեռոքս» մականունը կրող տեսահոլովակի ռեժիսյորը ամբողջությամբ կրկնել Քրիստինա Ագիլերայի «Hurt» երգի տեսահոլովակը, բացառությամբ, որ Քրիստինան կրկեսում վարժ հնարքներ էր անում, փոխարենը Լիլիթը «Բարի լոտոյի» սկավառակի պես սահուն պտտվում էր մարմնին շատ մոտ ընդունելով մկանուտ երիտասարդի կողմից նետված դաշույնները։ Առհասարակ տպավորություն ստեղծվեց, որ տեսահոլովակը ոչ թե Լիլիթ Կարապետյանի համար էր նկարահանված, այլ վերընշված յուղված երիտասարդի՝ մարզասրահում անցկացրած երկար տարիների աշխատանքի ցուցադրություն էր, որտեղ Լիլիթը մարզասրահի երաժշտական կենտրոնի դերն էր կատարում։

Նանա Աֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее