▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում ողջ-ողջ այրել են թերթի խմբագրին

Ադրբեջանում հերթական սահմռկեցուցիչ հանցագործությունն է տեղի ունեցել:

Haqqin.az-ը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են փրկարարները հողի տակից  դուրս հանում «Mizan Tərəzi» թերթի խմբագիր Սադիգ Սոլթանովի դին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ վերջինիս նախ ողջ-ողջ այրել են, ապա թաղել:

Նշենք, որ ըստ նախնական վարկածի՝ մեկ շաբաթ առաջ թերթի աշխատակիցներից մեկը հայտարարել էր, որ Սոլթանովը բռնաբարել է իրեն: Վարկածը, սակայն, դեռ չի հաստատվել:

Հարուցվել է քրեական գործ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее