Ինչպես հայտնի է, հայ-նախիջևանյան սահմանին վերջին օրերին լարվածությունն աճել է. հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1 -ի առավոտյան ադրբեջանական ՋՈւ-ն նախիջևանյան ուղղությամբ՝ որոշ տեղամասերում, փորձել էր դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել:
Ի պատասխան՝ ՀՀ ՋՈՒ-ն պատասխան կրակ էր բացել՝ թույլ չտալով հակառակորդին կատարելու իր խնդիրը: Արցախյան ազատամարտի մասնակից Վահան Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե այսպես Ադրբեջանը փորձում է պատերազմ սադրել: «Ադրբեջանն ամեն գնով ուզում է պատերազմի կամ շանտաժի միջոցով իր նպատակին հասնել:
Եվ կարծում եմ՝ այսօր մենք մտածելու տեղիք ունենք, որովհետև եթե պատերազմն իրենք սկսեն՝ մենք պետք է պատրաստ լինենք ամեն կերպ հարված տալու»,- ասել է նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: