▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանն ամեն օր տարածքային հավակնություններ է ներկայացնում ՀՀ-ի նկատմամբ»

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը.

«Ադրբեջանցի իշխող ուժի պատգամավոր Ազիզ Ալիքբերլին հայտնում է․ «Արևմտյան Ադրբեջանում՝ ներկայիս Հայաստանում, երկար տարիներ թուրքական տեղանունները հայաֆիկացվել են․․․»։

Ամենօրյա մակարդակով, անթաքույց Ադրբեջանը տարածքային հավակնություններ է ներկայացնում ՀՀ-ի նկատմամբ, այդ ամենը մնում է ոչ միայն անպատասխան, այլև չի գնահատվում ըստ արժանվույն, չի ներկայացվում միջազգային գործընկերներին։ Ադրբեջանը այս թեզով «նվեր» է արել Հայաստանին՝ ի ցույց դնելով իր ծավալապաշտական նկրտումները, բայց անգամ նման իրավիճակում ոչինչ չի արվում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее