Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Արա Պապյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի «Ադրբեջանը նախապատրաստվում պատերազմի Հայաստանի դեմ» հայտարարության մասին` ասել է, որ Աբիևի վերջին հայտարարությունը նոր երևույթ չէ, քանի որ այն մշտապես եղել է և կրկնվում են, իսկ դա արվում է ոչ թե ՊՆ-ի, այլ Ադրբեջանի նախագահի մակարդակով:
«Արևմուտքը շահագրգռված չէ, որ տարածաշրջանում պատերազմի լինի: Կարծում եմ` մեզ համար ամենավտանգավոր շրջանը 2014թ. է: Երբ Բրիթիշ Պետրոլիումը նոր գազամուղի առկայության համար մեծ ներդրումներ անի, ապա Ադրբեջանը պատերազմ կհայտարարի մինչև դրա կառուցումը»,-նշել է Ա.Պապյանը` հավելելով. «Մենք պատերազմում չենք պարտվի: Մեր բանակի պրոֆեսիոնալիզմը և առկա զինատեսակները հնարավորություն են տալիս, որ Ադրբեջանին այնպիսի հարված հասցնենք, որ նա երբեք ուշքի չգա: Ադրբեջանը ռազմաքաղաքալան գերակշռություն չի ունենա մեր նկատմամբ, բայց դա ծանր կազդի մեր տարածաշրջանի վրա»:
Բանախոսի կարծիքով խնդիրն ու մրցակցությունը զենքերի մեջ չէ, առաջին խնդիրը պետք է լինի տնտեսական աճ ապահովել, իսկ դա կարող է անել միայն Արևմուտքը, որը շատ փող ունի :