Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էս շատ թույն բան ա։
Ադրբեջանի ՊՆ պաշտոնական «Յութուբ» ալիքում սարքել ա իրենց բանակի 100-ամյակին վերաբերող հոգեփռշտիկ տեսանյութ։ Ու ամբողջն Արա Գևորգյանի «Արցախի» ֆոնին»։
Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով
Հավելենք, որ ադրբեջանցիները բազմիցս փորձել են յուրացնել հայ երգահանի «Արցախ» ստեղծագործությունը և սովորության համաձայն` այն ներկայացնել որպես ադրբեջանական:
Նշենք, որ Asekose.am-ի հետ զրույցում անդրադառնալով տվյալ թեմային` Արա Գևորգյանն ասել էր. «2015 թ.-ի ապրիլի 24-ին` Ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ, ռուսական հեռուստալիքներից մեկը ռեպորտաժ էր պատրաստել, որում օգտագործել էր ադրբեջանական երաժշտություն, դա ես ինքս էի տեսել: Նշեմ, որ այդ երաժշտությունը հաճախ հնչում է նաև մեզ մոտ` Վերնիսաժում, ինչից ելնելով հաճախ եմ դիմում տեղի մարդկանց` հորդորելով այլևս չմիացնել նման երաժշտություն:
Այդ միջադեպից հետո մենք նամակ ուղարկեցինք ռուսական հեռուստալիքին` խնդրելով չօգտագործել այնպիսի երաժշտություն, որից իրենք տեղյակ չեն, ապա նաև ուղարկեցինք իմ բոլոր ձայնասկավառակները, որպեսզի հարկ եղած դեպքում օգտվեն: Առհասարակ, այս առիթով բազմիցս նշել եմ, որ եկեք օգտվեք առիթից և դիմենք դատարան, ամեն տեղ էլ խոսել եմ այդ մասին` նշելով, որ ինձ պետք է փաստաբաններ, ովքեր միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ հայցով հանդես կգան` ծնկի բերելով նրանց: Ցավոք, մեր երկրում չեմ կարողանում իմ շուրջը բերել նման մարդկանց: Դատի տանք և հաղթենք, բոլոր ապացույցներն ունեմ, իսկ ովքեր ևս մեկ անգամ ուզում են ստուգել ասածներս, կարող են յութուբյան իմ պաշտոնական էջում գտնել «Antitapor Ara Gevorgyan Story of Artsakh music» հոլովակը, և ամեն ինչ պարզ կդառնա»:
Կարդացեք նաև` Ռուսական հեռուստաալիքն «Արցախ»-ը ներկայացրեց որպես ադրբեջանական, իսկ Ադրբեջանում վերջապես հասկացան իրենց սխալը
Համբերության բաժակը լցվել է. Արա Գևորգյանն Իլհամ Ալիևին նամակ կուղարկի
Ադրբեջանն իր ռազմական կարողությունը ցուցադրում է Արա Գևորգյանի երաժշտության տակ
Ադրբեջանցիներն ինքնամոռաց պարում են Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո