«Գրիգորի Այվազյանը կարող է Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել, եթե գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հանձնման գործընթացը ճիշտ կատարվի՝ սահմանադրական նորմերին համապատասխան»,-հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Ազեր Սարիևը՝ մեկնաբանելով Ադրբեջանում նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին «Ադրբեջանի հայերի ասամբլեայի» նախագահ Գ. Այվազյանի հայտարարությունը:
Սարիևը հայտարարել է, որ դեռևս տրված չէ ընտրական քարոզարշավի մեկնարկը, որի ժամանակ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում և հայկական ծագմամբ, կարող է դիմել համապատասխան կառույցին՝ սեփական թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնում առաջադրելու համար:
Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերին:
Shamshyan.com-ն է գրում այս մասին: