▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը մեզ դրդում է, որ հարձակվենք առաջինը

Հայ-ադրբեջանական պատերազմը,  ինչպես գիտենք,  չի դադարել, այլ ընդամենը զինադադարի փուլում է: Ներկայումս պատերազմը կրում է նյարդերի ամրության չափման բնույթ, այսինքն՝ նյարդերի պատերազմ է: Մենք, անշուշտ, հաղթել ենք առաջին պատերազմը, բայց քանի դեռ վերջնական հաղթանակ չենք տարել, չի կարելի հանգիստ շունչ քաշել: Զինատեսակների հետ կապված շատ է խոսվել, խոսվել է նաև, որ ինչ ադրբեջանական կողմն ունի, մենք էլ ունենք, իսկ հաղթանակը քանակի մեջ չէ, այլ՝ այն օգտագործողի որակի և մոտիվացիայի մեջ, իսկ մենք ՀԱՅ ենք, այսինքն՝ հաղթող և գենետիկ ռազմիկ: Մենք, անշուշտ, պետք է պատրաստվենք լայնամասշտաբ պատերազմի, որովհետև ամեն պահի կարող է սկսել պատերազմը, ինչպես որ 94-ից սկսած կարող է ամեն պահի սկսել: Մեր բնակչությունը պետք է հանգիստ մնա և չմատնվի խուճապի, որովհետև մեր բանակը իր գործը լավ գիտի, իսկ եթե չիմանար, մենք հիմա չէինք լինի. ապացույցը, որ մենք կանք, եթե, իհարկե, մեր բանակի մարտունակության և մասնագիտական ունակությունների վրա կասկածողներ կան և ապացույցների կարիք ունեն:

Իսկ ի՞նչ է նշանակում նյարդերի պատերազմ: Հայտնի է, որ ով առաջինը սկսեց պատերազմի ակտիվ ռազմական փուլը, հայտնվելու է միջազգային հանրություն կոչվածի նշանակետում և ենթարկվելու է աշխարհի հզորների ցասմանը: Ադրբեջանը 94-ից սկսած ամեն կերպ ջանում է, որ հայկական երկու պետությունները՝ հայկական կողմը հարձակվի իր վրա, որ ամբողջ աշխարհի առաջ վայնասուն բարձրացնի՝ ասելով հայերը ագրեսսոր են: Ադրբեջանը լավ գիտի, որ եթե ինքը սանձազերծի պատերազմ,  ապա անդառնալի պարտություն է կրելու, իսկ եթե հայկական կողմը սկսի, ինքը կունենա ՄԱԿ-ի անդամ երկրների և այլ միջազգային կառույցների օգնությունը: Այս ամենը իմանալով՝ Ադրբեջանը սադրում է մեզ անընդհատ՝ դիվերսիաներ, կրակոցներ մեր բնակավայրերի վրա, կրակոցներ մեր սահմանային դիրքերի ուղղությամբ, և այլն:

Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը իր գլխին փորձանք է ման գալիս, իսկ վերջին օրերին Նախիջևանի կողմից նրանց ակտիվանալը այլ նպատակ ունի: Նրանք տեսան, որ Տավուշում կամ Արցախում արդեն իրենց կրակոցներից բնակչության մոտ ոչ մի զգացողություն չի առաջանում, բացի քոթակելու ցանկությունից, իսկ Նախիջևանի սահմանին մոտ բնակավայրերում արդեն հետ են վարժվել կրակոցներին, բայց այստեղ էլ սխալվեցին, պանիկա չկա: Մի խոսքով, մեզ դրդում են, որ հարձակվենք առաջինը, բայց մենք պետք է մեր սահմանապահ դիրքերում ինժեներական աշխատանքներ տանենք նրանց բարելավման համար, տեխնիկապես վերազինենք դիրքապահ զինվորին, որ դիվերսիոն խմբերը չանցնեն սահմանը, իսկ դիրքապահ մեր եղբայրը անվնաս մնա, իսկ ադրբեջանցինրը իրենք չդիմանան և գործեն իրենց պատմական սխալը և կործանվեն: Ամուր նյարդեր մեզ, ով համբերում է տեսնում է դիմացինի անհամբերությունից կատարված սխալը: Ի դեպ թուրքմեններն էլ են անհամբեր սպասում, որ ադրբեջանցիները մեզ հետ պատերազմ սկսեն, որ միանգամից Կասպից ծովն անցնեն-մտնեն Բաքու, որ վիճելի նավթահորորը իրենց մնան:

Տիգրան Մկրտչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее