Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, միջազգային կապերի վարչության նախագահ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի նամակը Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարներին նպատակ է հետապնդում հիշեցնել, որ Հայաստանը կարող է դառնալ ՄՄ-ի անդամ միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Նամակում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը լավ հարաբերությունների հետ է ՄՄ-ի բոլոր երեք երկրների հետ, և վերջիններս չպետք է քայլեր ձեռնարկեն, որոնք կվնասեն Ադրբեջանին: Եվ ամենավերջում Մամեդովն ասել է, որ Ադրբեջանը չի պատրաստվում դառնալ Եվրասիական միության անդամ, և իրենց այստեղ հետաքրքրում է միայն Հայաստանի հարցը:
Հիշեցնենք, որ Հայաստանը մինչև հուլիսի մեկը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե համաձայնի եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ՝ Նուրսուլթան Նազարբաևի պայմանի հետ. միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով։