Ադրբեջանցիները «Միր» հեռուստաընկերությանը կրկին մեղադրել են հայկական քարոզչություն իրականացնելու մեջ:
Նրանց վրդովեցրել է ապրիլ 24-ին` հայոց ցեղասպանության հիշատակի օրը Երևանում տեղի ունեցած սգո արարողությունների մասին «Միր» հեռուստաընկերության ցուցադրած տեսանյութերը, որոնք պատրաստել էին «Միր»-ի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցները:
Բաքվում մի քանի օր առաջ էլ հիստերիա էր բարձրացել ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությունը` «Միր»-ով հեռարձակելու առիթով:
echo.az կայքը տպագրել է իր ընթեցողներից մեկի` թոշակառուհի կնոջ բաց նամակը, որն, իբր թե, արտացոլում է ադրբեջանական հասարակության տեսակետն այդ առիթով. ուշագրավ է բաց նամակի վերնագիրը` "Мир" любит только Армению?