▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի պաշտոնյային քննադատում են Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարվելու համար

 

 

 

 

 

 

 

 

 

Այս օրերին  ադրբեջանական լրատվամիջոցների և համացանցային օգտատերերի  քննադատությունների թիրախում է  հայտնվել ադրբեջանցի պաշտոնյա Զահիդ Աբասովը: Պատճառն այն է, որ համացանցում տարածվել է մի լուսանկար, որում Աբասովը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ է: Ինչպես և սպասելի էր, քննադատությունների մեծ ալիք է բարձրացել Աբասովի անվան շուրջ, ինչից հետո նա պարզաբանմամբ է հանդես եկել` նշելով, որ լուսանկարի տարածումը հակաքարոզչություն է իր դեմ:

«Տվյալ լուսանկարն արվել է 1987 թվականին Յալթայում` հայ-ադրբեջանական  պատերազմից 3-4 ամիս առաջ»,- նշել է Աբասովը` հավելելով, որ լուսանկարում պատկերված մյուս անձինք ադրբեջանցիներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее