▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի աղջկա եվրատեսիլյան երգն առանց դուդուկի հնչյունների ավելի շահեկան կլիներ

ՖԲ-ի օգտատեր հարգարժան Մարիամ Առուշանյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անհասկանալիորեն խիստ վրդովված մեղադրում է ՀՀ մշակույթի նախարարին, թե հայ-հարայ հասեք «Ադրբեջանը հպարտորեն հայկական դուդուկ է հնչեցնում» Եվրատեսիլում իսկ Ձեր հեչ պետքը չէ, չեք պայքարում ստի ու կեղծիքի դեմ…

Ես դիտել եմ  «Եվրատեսիլի» հեռարձակումը և անկեղծորեն չեմ հասկանում, թե ինչի՞ց երևաց թուրք-ազերիների հպարտորեն դուդուկը ադրբեջանական ներկայացնելը...Եթե մեղադրենք նրանց դուդուկի հնչյունների տակ երգելու համար, ապա ինչ է մյուս երաժշտական գործիքները միայն այն ազգերը իրավունք ունեն օգտագործել, որտե՞ղ դրանք ծագել են...Չի կարելի ամեն ինչ աբսուրդի հարցնել…
Հատկապես դուդուկի հարցում կարծես թե ողջ աշխարհը գիտես, որ այն հայկական է և հայկական քարոզչամեքենան լավ էլ աշխատել է և աշխատում է այդ ուղղությամբ…Դուդուկի մեր վարպետների ճանաչվածությունն ու լեգենդ դարձած Ջիվան Գասպարյանն էլ ձեզ  «նվեր»…

Հա’, ադրբեջանցի այդ աղջկա եվրատեսիլյան երգը իմ կարծիքով առանց դուդուկի հնչյունների ավելի շահեկան կլիներ…

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее