Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ցանկացած ծախված գործչի վերջը հանրային խայտառակությունն ու վարկաբեկումն է: Այսօր այդ «բախտին» արժանացավ իտալացի Պինո Արլաչին, որն Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է Եվրախորհրդարանի պատվիրակությունը:
«Խավիարային քաղաքականության» մնացած բոլոր զոհերի պես, այս անձնավորությունը կարծում էր, թե իր վճարված սուտը անպատիժ կմնա: Բարեբախտաբար նա նույնպես սխալվեց, ինչի համար անարգանքի սյունին գամվեց իտալական առաջատար լրատվամիջոցների կողմից: Սա լավ լուրն է:
Բայց այս հաջողությունը պետք է զարգացնել: Հարգելի ընկերներ, եկեք մենք նույնպես աջակցենք ստի բացահայտմանն ու վարկաբեկմանը: Բոլորին խնդրում եմ այցելել ներքոբերյալ կայք և մեր like-ով, share-ով կամ Twitter-ում կիսելով դաս տանք բոլոր նրանց, ովքեր ապագայում ևս կփորձեն համարձակվել ծառայել ադրբեջանական քարոզչությանը:
Ուրեմն, բոլորս միասին գնում ենք լինքով և հոդվածի վերևի հատվածում տեղադրված կոչակներով լայքում հոդվածը»:
Կից նյութն` այստեղ: