Ադրբեջանից և Թուրքիայից Հայաստան սննդամթերքի ու մրգի ներկրման ու մեր երկրում դրանց վաճառքի փաստերը շարունակում են անհանգստացնել սպառողներին:
Խնդիրը ոչ միայն տնտեսական նշանակություն ունի, քանի որ էապես դժվարցնում է տեղական արտադրողի բերքի իրացմանը, այլ նաև ՝ անվտանգության առումով է վտանգ ներկայացնում, քանի որ հայտնի չէ, թե արդյոք պատշաճ փորձաքննության է ենթարկվում թշնամի երկրի ստացված արտադրանքը:
Բոլորովին վերջերս մեծ աղմուկ էր բարձրացել հայկական շուկայում վաճառվող «Карабах» մակնշմամբ թուրքական լոլիկի առիթով:
Հատկանշական է, որ դա առաջին փաստը չէր, որ Վրաստանից ապօրինի ճանապարհով այլ ապրանքների անվան տակ մեծ քանակությամբ թուրքական լոլիկ ու վարունգ էր ներկրվում Հայաստան:
Ճիշտ է մաքսային մարմինները ցույց են տալիս, որ պայքարում են այս երևույթի դեմ , սակայ Ադրբեջանում և Թուրքիայում արտադրված մրգի ու սննդամթերքի՝ հայկական շուկա ներթափանցելու վերաբերյալ փաստերը չեն դադարում:
Համացանցում լուսանկար է հրապարակակվել՝ որտեղ պարզ երևում է, որ Երևանում վաճառվող խնձորի տուփի վրա նշված է, որ այն ներմուծվել է Ադրբեջանից…
«Նպաստում ենք հարևանների բարեկեցությա՞նը»,-գրել է Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում։