Ադրբեջանական կայքերն արդեն անդրադառնում են այսօր Աժ-ում կատարված միջադեպին և վկայակոչելով հայկական կայքերին` մեջ են բերում հիմնականում այս` «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», և, որ «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչը միջազգայնորեն ճանաչված փաստ է» հատվածը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ խայտառակ դեպք է տեղի ունեցել: Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը` հանդես է եկել դատապարտելի հայտարարությամբ: