Anonymus հակերային խմբի անդամները կոտրել են Ադրբեջանի Պետական պահպանության հատուկ ծառայության համակարգիչները և մոտ 2GB գաղտնի տեղեկատվություն տեղադրել ցանցում:
Այս մասին գրում է times.am-ն ու նշում, որ հակերների գործողության արդյունքում հանրությանը հայտնի են դարձել ադրբեջանական խոշոր ընկերությունների ֆինանսական շարժերը, տարբեր մակարդակի պաշտոնյաների փակ նամակագրությունները և այլն: Հրապարակված փաստաթղթերում տեղեկատվություն կա նաև պետական միջոցների հանցավոր ճանապարհներով յուրացման մասին:
«Anonymus»-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ: