ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը` 2rd.am-ն, անդրադարձել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն վերադառնալու համար "պետք է թակի ՀՀԿ-ի դուռը և թույլտվություն վերցնի Կարեն Կարապետյանից ու ՍԱՍ-ի Արտակից":
-Ինչպես կմեկնաբանեք այս միտքը և ըստ Ձեզ՝ կարող է արդյոք այս հայտարարության ի հայտ գալը լինել հատուկ պատվերի արդյունք,-հարցրել է 2rd.am-ը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, ով, մասնավորապես, պատասխանել է.
-Եթե խոսքը գնար մեկ ուրիշի մասին, ապա կասեի, թե ավելի լավ կլինի մտածի՝ նոր խոսի: Բայց արդեն երկար տարիներ սոցիոլոգիան հետևողականորեն պախարակող ու ամոթը կորցրած Ադիբեկյանի դեպքում դա հաստատ չի օգնի: Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ, որ Ադիբեկյանը պարզապես իրեն աճուրդի է հանել՝ հաջորդ ընտրական ցիկլին ընդառաջ: Ինչ վերաբերում է Ձեր հարցի՝ հնարավոր պատվերին վերաբերող հատվածին, ապա ես չեմ կարող պատկերացնել, որ նույնիսկ մեր չափազանց սպեցիֆիկ քաղաքական դաշտում կարող է այդչափ բթամիտ պատվիրատու գտնվել: