Ընկերներն առաջին նոր տարին նշել են առանց Ադամ Սահակյանի, որը զոհվել էր քառօրյա պատերազմի ժամանակ։ Նրանք այցելել են իրենց հերոս ընկերոջ շիրիմին:
Ողջ հայությունն էր ցնցվել ապրիլյան պատերազմի մասին լուրերից՝ մեկը մեկին հաջորդած մահագույժ նորություններից, որոնցից մեկն էլ Ադամ Սահակյանի զոհվելու մասին էր։
Սերժանտ Ադամ Սահակյանը ծնվել էր 1996թ-ին և դպրոցն ավարտելուց հետո, լինելով Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանող, մեկնել էր բանակ։
Ադամը պետք է տուն վերադառնար ապրիլյան մահաբեր դեպքերից ութ ամիս անց՝ ամանորից առաջ։