▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադամ Սահակյանի 8-ամյա եղբոր հեղինակած բանաստեղծությունը՝ նվիրված հերոս եղբորը

Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Ադամ Սահակյանի եղբայրը` 8-ամյա Սամվել Ալեքսանյանը, բանաստեղծություն է գրել` նվիրված հերոս եղբոր հիշատակին:

«Խաղաղ երկինքն է պղտորվել,

Եւ հավաքվել են դաժան ամպեր

Արդյո՞ք երկիր իմ Նաիրյան,

Դու պատրա՞ստ ես սուր մաքառման:

  Գիտեմ կգան օրեր բարի

Եւ կհաղթի սուրը հայի

Խաղաղություն հայոց երկրին

Եւ աշխարհի մանուկներին»:

Հիշեցնենք, որ Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։ Ադամը գործել էր ըստ մարտական հաշվարկի և դրա շնորհիվ է, որ հակառակորդը 4-5 ժամ չէր կարողանում գրավել դիրքը։

Արդյունքում Ադամ Սահակյանը իր զինակից ընկերների հետ կոտրել է հակառակորդի ողնաշարը՝հասցնելով նրան զգալի կորուստներ կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը:

Նշենք, որ Ադամը  հակառակորդի կողմից վերադարձված 18 զոհված զինծառայողների թվում էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее