▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբրահամյանին կոչ են անում հրաժարական տալ . ՌՀՄ-ն «համերգա-բանկետային հիմնարկի» համբավ է ձեռք բերել

Ռուսաստանի հայերի Еркрамас թերթը ներկայացրել է «Ռուսաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիների դիմումը Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ղեկավարությանը», որը վերնագրված է` «Արա Աբրահամյանին կոչ են անում հրաժարական տալ կամ փոխել ՌՀՄ-ի անվանումը»:

Դիմումում նշվում է, որ միության ստեղծումից 13 տարի անց միասնականության և հայրենիքի հետ կապերի սերտացման հույսերը չեն արդարացել, փոխարենը կազմակերպությունը «համերգա-բանկետային հիմնարկի» համբավ է ձեռք բերել, որը սպասարկում է միայն Ռուսաստանում իշխող կուսակցությանը:

 

Ավելին՝ ՌՀՄ-ն մեղադրվում է Հայաստանի ներքին գործերին միջամտելու և այնտեղ Ռուսաստանի գիծը անցկացնելու համար:


Հայտարարությանը հաջորդում են 7 կետից բաղկացած պահանջներ, այդ թվում՝ ոչ ադեկվատ վերաբերմունք ռուսական ԶԼՄ-ների հակահայ հրապարակումների և իրավապահների կողմից Ռուսաստանի հայերի նկատմամբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքի դրսևորումների նկատմամբ:


Նաև հարցադրում է արվում, թե ինչու է ՌՀՄ-ն Հայաստանում ռուսերեն և ռուսական մշակույթ քարոզում, ինչու կառույցը չի միջամտել Սոչիում զորավար Անդրանիկի հուշարձանի ապամոնտաժմանը, ինչու ռեալ աշխատանք չի տարվում Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ինչու կառույցը չի արձագանքում Ադրբեջանին ռուսական զենք վաճառելուն:


 Աղբյուրը` tert.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее