«Հրապարակը» գրում է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրերից Հովիկ Աբրահամյանը մի շարք քաղաքական դեմքերի տվել է լուրջ խոստումներ, սակայն արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ դրանցից գրեթե ոչ մեկը նա չի կարողանում կատարել, ընդհուպ Դավիթ Հարությունյանին առնչվող: «Ճիշտ է, Դ. Հարությունյանի՝ աշխատակազմի ղեկավար-նախարարի հարցն արդեն իսկ կարելի է լուծված համարել, սակայն խոստումը, որ վերջինս կդառնա նաեւ փոխվարչապետ, չի իրականացվի: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում էր կառավարության կազմում ներդնել փոխվարչապետների ինստիտուտը` թվով 4 փոխարինողներ ունենալով: Մեր տեղեկություններով, սակայն, այդ ինստիտուտը չի ներդրվի: Ի դեպ, Աբրահամյանը խոստումներ է տվել ԱԺ գրեթե բոլոր մշտական հանձնաժողովների նախագահներին. ոչ միայն Վարդան Այվազյանին` էներգետիկայի նախարար, այլեւ Արտակ Դավթյանին եւ Թունելի Հակոբին` Հակոբ Հակոբյանին, տարբեր նախարարական պորտֆելներ են խոստացվել: Այդ խոստումները նույնպես չեն կատարվի»: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում