▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը ամենօրյա ռեժիմով Վանեցյանին զեկուցում է ամբողջ անցուդարձը

«Ժամանակ» թերթը գրում է.  Առաջիկայում բացառված չէ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի փոփոխությունը ևս։ Կարճ ժամանակ պահանջվեց հասկանալու, որ նա ևս որոշ՝ շատ ամուր թելերով կապված է նախկինների հետ։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մարտիրոսյանի կարիերայի առաջխաղացման գործում մեծ ներդրում ունի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Մինչև հեղափոխությունը Մարտիրոսյանի համար որպես հովանավոր և միջնորդ մշտապես հանդես է եկել Աղվան Հովսեփյանը։

Դրանից բացի, ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն ներկայումս էլ սերտ կապեր ունի նախկին տնօրենի հետ։ Ասում են՝ ամենօրյա ռեժիմով Վանեցյանին զեկուցում է ամբողջ անցուդարձը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее