«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ում հունիսի 8-ին ազատեցին պաշտոնից, հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն ստանա։
Նրան առաջարկել են Սուրեն Պապիկյանի ղեկավարած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ աշխատող Երևանի ՋԷԿ-ի տնօրենի պաշտոնը։ Ներկայիս տնօրենը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրն է՝ Սասուն Խաչատրյանը, ով 2017-ին է նշանակվել այդ պաշտոնում»։
Մանրամասները՝ թերթի համարում։