Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Երեկ ասուլիս Էր հրավիրել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով պատրաստվում Է կուսակցություն ստեղծել կամ գուցե արդեն ստեղծել Է, ու մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ասուլիսում Արա Աբրահամյանն այնպես Է ներկայացրել իր այդ ցանկությունը, որ հայ ժողովուրդը պետք է հերթ կանգնի՝ նրան երախտագիտություն հայտնելու համար։ Նա իսկական հայրենասեր Է, անձնազոհություն Է անում՝ Հայաստանում կուսակցություն բացելով, ու հայտարարել Է, որ որևէ պաշտոն չի ցանկանում զբաղեցնել։ Ասել է նաև, որ իր կինը, ընտանիքի անդամները դեմ են Հայաստանում իր քաղաքականությամբ զբաղվելուն, բայց ինքը չի կարող դա չանել, քանի որ մտածում է հայրենիքի մասին։ Անձամբ իրեն ոչինչ պետք չէ, ինքն է պետք Հայաստանին։ Ծանոթ բառապաշար է, այնպես չէ՞։
Թե ինչպես կավարտվի Արա Աբրահամյանի «միսիան»՝ այս պահին դժվար է ասել։ Բայց հաստատ է այն, որ որքան շուտ ավարտվի, այնքան լավ։ Հակառակ դեպքում՝ դա նպաստելու է Հայաստան պետության ավարտին։
Արա Աբրահամյանը, ի թիվս այլ «առաքինությունների», նաև ազնիվ է, անսահման ու անթույլատրելիության աստիճանի ազնիվ։ «Պուտինն ինձ հանձնարարություններ ա տալիս, ես կատարում եմ», «Պուտինը միշտ ճիշտ ա»,– սրանք մեջբերումներ են Արա Աբրահամյանի ասուլիսից։
Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտնի հարցազրույցից հետո հայտարարել էր, թե դեսպանն այդպիսով միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ Հայտարարել էր ու իր վրոդովմունքն էր հայտնել այդ առթիվ։ Այն դեպքում, երբ Ռ. Միլսն ընդամենն ասել էր, որ կոռուպցիան սպառնում է նաև երկրի ազգային անվտանգությանը։
Արա Աբրահամյանի երեկվա հայտարարությունները ոչ միայն այլ երկրի միջամտություն են Հայաստանի ներքին գործերին, այլև ուղղակի ինտերվենցիա, որի հետևանքները ռազմական ներխուժումից ավելի անդառնալի կարող են լինել։ Ու Աբրահամյանի հայտարարություններին, նորմալ պետություն լինելու դեպքում, պետք է արձագանքեր ոչ թե՝ որևէ հանրապետական, այլ Ազգային անվտանգության ծառայությունը՝ նրան անհապաղ արտաքսելու որոշում կայացնելով։ Բայց դա, իհարկե, ողբերգականորեն ծիծաղելի սցենար է, քանի որ Հայաստանում բոլորի, թե իշխանականների, թե ընդդիմադիրների համար «Պուտինը միշտ ճիշտ ա»»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։