▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ի նոր բացահայտումը. կիզակետում ճանապարհային ոստիկանն ու հանցագործներն են.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ազգային անվտանգության ծառայությունը վերջերս բացահայտել է, որ մի շարք անձինք կեղծ ավտովթարներ են կազմակերպել, որպեսզի այդկերպ ապահովագրական ընկերություններից որպես փոխհատուցում մեծ գումարներ կորզեն: Միայն 2016-17թթ ընթացքում Երեւանում կազմակերպվել է 15 նման վթար, եւ այդկերպ մոտ 31 մլն դրամի հափշտակության փորձ է արվել:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ բացահայտած գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ մեկ ճանապարհային ոստիկանի, որը հիմա գտնվում է կալանքի տակ: ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով այս գործին առնչվող հարցին, տեղեկացրել է, որ քրեական գործով մեղադրվում է 4 անձ, այդ թվում` ՀՀ ճանապարհային ոստիկանության 1 աշխատակից, որը իմանալով վթարների կեղծ լինելու մասին` ինչպես անձամբ, այնպես էլ իր գործընկերների միջոցով մասնակցություն է ունեցել վթարների փաստի արձանագրմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее