Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել` Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ին արտահերթ նիստ գումարելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2013 թվականի հունիսի 11-ի թիվ 2913-Ա որոշմամբ. 2013 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1. Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N3-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
2. Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրությունը հաստատելու, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N3-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու, 2009 թվականի սեպտեմբերի 23-ի N2/2-7-Ա և 2012 թվականի հոկտեմբերի 31-ի N522-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին։ 3. Կ. Արեյանին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին։ 4. Վ. Նիկոյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին։ 5. Ա. Սուքիասյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին։ 6. Դ. Օհանյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին։ 7. Գույք ընդունելու մասին։ 8. Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/17 հասցեում գտնվող անշարժ գույքերի հասցեների տրամադրման դիմաց վճար սահմանելու մասին։ 9. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։ 10. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։ 11. Սուրեն Սաֆարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։ 12. Վազրիկ Սեկոյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։ 13. Ալեքսանդր Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: