▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7 օր առաջ Սևանում դի չի հայտնաբերվել. Նաիրա Հարությունյանը՝ նախկին ոստիկանապետի ամառանոցի պահակի դին գտնելու մասին

ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ infoport.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը.

«infoport.am կայքում հրապարակված լուրի առնչությամբ նախնական հայտնում եմ, որ 7 օր առաջ Սևանում դի չի հայտնաբերվել, քրեական գործ չկա հարուցված: Սևանում տղամարդու դի է հայտանբերվել անցյալ տարի աշնանը, որի վերաբերյալ Կոմիտեն ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել է»,- գրել է Ն. Հարությունյանը:

Հիշեցնենք, որ infoport.am կայքը լուր էր հրապարակել՝ հայտնելով, որ հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին՝ կպչուն ժապավենով կապկպված:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее