▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7 կիլոգրամ ոսկի գողացողին դեռ չեն գտել.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մոտ 1 տարի առաջ Վաղարշ Աբրահամյանին պատկանող «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում կատարված աննախադեպ գողության դեպքը դեռ չի բացահայտվել։ Ընկերության փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը, «Արարատ» բանկից վերցնելով 7 կիլոգրամ ոսկի, ուղիղ գնացել էր օդանավակայան և մեկնել Հայաստանից։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, սակայն հայտնաբերել չի հաջողվում։ Նրա կինը թեև Հայաստանում է, սակայն ասում է, թե ինքը ոչնչից տեղյակ չէ։ Նշենք, որ Բաղդասարյանն այդ քայլին գնացել էր ինտերնետային խաղադրույքների պատճառով։ Վաղարշ Աբրահամյանն արագ փակեց բանկի պարտքը՝ մյուս խնդիրները համարելով երկրորդական»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее