▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

64 հազար դոլար են փոխանցել ՝ սոցցանցերում էջեր վարելու, հաղորդագրություններ տեղադրելու, գովազդներ միացնելու համար

Էկոնոմիկայի նախարարությունը հոկտեմբերի 12-ին պայմանագիր է կնքել Վահրամ Թոքմաջյան անհատ ձեռնարկատիրոջ հետ՝ վերջինիս փոխանցելով 25 մլն 800 հազար դրամ` մոտ 64 հազար դոլար։ Վահրամ Թոքմաջյանը, ով պատմաբան է, պատմության ուսուցիչ եւ ժամանակին աշխատում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, պարբերաբար հանդես է գալիս հրապարակախոսական բնույթի հրապարակումներով: Այդ գումարի դիմաց նա պետք է կազմակերպի «Գիտության եւ գործարարության օրեր» անունը կրող համաժողովի հանրայնացման աշխատանքները, կարճ ասած՝ պետք է ֆեյսբուքում ու մյուս սոցցանցերում էջեր վարի, պարբերաբար հաղորդագրություններ տեղադրի, գովազդներ միացնի, ինչպես նաեւ համաժողովի օրը ապահովի 30 լրատվամիջոցի ներկայություն այդ համաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին եւ 2-ին` Սունդուկյանի անվան թատրոնում։

Այս մասին գրում է Հրապարակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее